Ռուսաստանում ավտովթարից տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության
17:50, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցում ժամը 16.20-ի դրությամբ բուժվում է ՀՀ 5 քաղաքացի։ Նրանցից մեկը դուրս գրվելուց հետո գանգատներով կրկին վերադարձել է հիվանդանոց։ Այս պահի դրությամբ մասնագետները 5 տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։ Իրականացված հետազոտությունների և իրավիճակի փոփոխության արդյունքում կորոշվի տուժածներից 2-ին վիրահատելու հարցը։