Խնդրում ենք սպասել...

Միջազգային

IPhone 6S-ը և iPad mini 4-ը` EgyptAir-ին պատկանող А-320 ինքնաթիռի կործանման հավանական պատճառ. ԶԼՄ-ներ

11:35, կիրակի, 15 հունվարի, 2017 թ.
IPhone 6S-ը և iPad mini 4-ը` EgyptAir-ին պատկանող А-320 ինքնաթիռի կործանման հավանական պատճառ. ԶԼՄ-ներ

2016 թ. մայիսի 19-ին կործանվել էր EgyptAir ավիաընկերությանը պատականող А-320 ինքնաթիռը: Հետաքննչական մարմինների հաղորդմամբ` ավիաաղետի հավանական պատճառն օդաչուների խցիկում առկա էլեկտրոնային գաջեթներն են եղել: Այս մասին գրում է ֆրանսիական Le Parisien թերթը:

Հետաքննիչները կապ են գտել տագնապի ազդանշանի և այն հանգամանքի միջև, որ օդաչուի օգնականը սարքերի վահանակի վրա թողել է իր IPhone 6S-ը, iPad mini 4-ը և օծանելիքի տարաներով պայուսակը, ներառյալ՝ 2 աէրոզոլ: Պարբերականը նշում է, որ այս մասին քննությանը հայտնի է դարձել օդանավակայանի հսկող տեսախցիկերի տեսագրությունների ուսումնասիրությունից հետո, երբ ինքնաթիռը դեռևս կայանատեղիում է եղել:

«Այդ իրերը դրված են եղել օդաչուների խցիկի աջ անկյունում՝ պատուհանի մոտ` հենց այն տեղում, որտեղից ստացվել են օդաչուի խցիկի պատուհանի աջ մասի անսարքության մասին ավտոմատ ազդանշանները»,- նշվում է հոդվածում:

Քննիչները չեն բացառում էլեկտրոնային սարքերի գերտաքացման ռիսկի հավանականությունը, որոնք լիթիումային մարտկոցներով են աշխատում: Դա ենթադրական «անուղղակի կապ է» օդաչուների խցիկում էլեկտրոնային սարքերի և տագնապի ավտոմատ ազդանշանների միջև, նշում է պարբերականը:
     Նշենք, որ ինքնաթիռի սև արկղերի հայտնաբերումից և ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ վթարվելուց առաջ օդանավում հրդեհ է բռնկվել:

Հիշեցնենք, որ այս ավիաաղետի հետևանքով զոհվել է 66 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:

14354 | 0
Facebook