Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Համբերեք, կտրուկ քայլերի մի դիմեք». մարզպետը` բողոքող քիմպրոմցիներին

12:55, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
«Համբերեք, կտրուկ քայլերի մի դիմեք». մարզպետը` բողոքող քիմպրոմցիներին
     Նորից բողոքի ձայն են բարձրացրել «Վանաձոր քիմպրոմ»-ի աշխատակիցները` պահանջելով վճարել իրենց 4 ամսվա աշխատավարձը: «Ինչո՞ւ մենք պետք է ամբողջ տարին աշխատենք և վերջում նրանցից ողորմություն խնդրենք: Կարծում ենք, որ մինչև ապրիլի խորհրդարանական ընտրությունները մեր խնդիրը կլուծեն, որ հանկարծ չբոյկոտենք ու ընտրություններին չմասնակցենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է աշխատակիցը: Բողոքող քիմպրոմցիների հետ հանդիպել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վերջինը քիմպրոմցիներին խնդրել է, որ սպասեն և կտրուկ քայլերի չդիմեն: «Գործարանն այս պահին ձեզ 140 միլիոն դրամ է պարտք, պարտքերը վճարելու համար միակ ելքը գույքի օտարումն է: Պետք է սպասեք, որ գույքի օտարում լինի, օտարումից էլ առաջացած գումարներով ձեր պարտքերը կվճարվեն: Այս պահին միակ լուծումը դա է, ուրիշ ճանապարհ ձեր գումարները տալու` չկա»,- ասել է մարզպետը: Քիմպրոմցիներին մարզպետի այս առաջարկը դուր չի եկել, աշխատակիցներից մեկը մարզպետին տեղեկացրել է, որ գույքի վաճառք միշտ էլ լինում է, այնինչ ստացված գումարով տնօրինությունը կարողանում է միայն իր աշխատակազմի անդամներին վճարել: Մարզպետն ասել է. «Այդ հարցն էլ կփորձեմ լուծել, բայց խնդրանքս նորից կրկնում եմ` համբերեք, կտրուկ քայլերի մի դիմեք»:
2387 | 1
Facebook