Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հրապարակվել են նոր Nokia 6 սմարթֆոնի տեխնիկական բնութագրերը

15:15, երեքշաբթի, 10 հունվարի, 2017 թ.
Հրապարակվել են նոր Nokia 6 սմարթֆոնի տեխնիկական բնութագրերը

HMD Global ընկերությունը, որն իրավունք է ստացել զբաղվել Nokia ապրանքանշանի վաճառքով, ներկայացրել է սմարթֆոնների նոր մոդել, որով ֆիննական հայտնի ապրանքանիշը վերադառնում է շուկա: Nokia 6 սմարթֆոնները հագեցված են վերջին սերնդի Android 7.0 օպերացիոն համակարգով և վաճառքի կհանվեն 2017-ի առաջին եռամսյակում: Հեռախոսները կվաճառվեն միայն Չինաստանում:
     Նոր սմարթֆոնն ունի 64 գիգաբայթ հիշողություն, 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 16 մեգապիքսել հնարավորությամբ տեսախցիկ: Հեռախոսն ունի մետաղական կորպուս, 8-միջուկանոց Qualcomm Snapdragon 430 միկրոսխեմա` 1.4 գիգահերց հաճախականությամբ: Nokia 6-ն ունի 5.5 դյույմանոց էկրան:
     Ինչպես նշում է Forbes-ը, Nokia 6-ը միջին գնային դասի սովորական սմարթֆոն է: Դրա արժեքը կազմում է 250 դոլար:

Nokia 6
Nokia 6
Nokia 6
Nokia 6
Nokia 6
Nokia 6
Nokia 6
Nokia 6
10649 | 0
Facebook