Մի երկրում, որտեղ պետական պաշտոններում նշանակումներն ու «ընտրությունները» կատարվում են թայֆաբազության սկզբունքով, ոչ մի զարգացում չի կարող լինել:
Ոչ ավել, ոչ պակաս՝ նախարարը հայերեն կարդալ չգիտի, պատգամավորն իր բացակայությունների մասին հարցադրմանը հակադարձում է՝ «կուզեմ կգամ, կուզեմ չեմ գա» պատասխանով:
Ունենք բարձրագույն պաշտոնյաներ, ովքեր այբուբենը չեն կարող ճիշտ արտասանել:
Ուրիշ էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Հայաստանում կադրային քաղաքականությունը մեռած վիճակում է: