Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Միջնադարյան ամրոց, որը կառուցվում է այսօր. եզակի փորձարկում շինարարության ոլորտում

23:15, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2016 թ.
Միջնադարյան ամրոց, որը կառուցվում է այսօր. եզակի փորձարկում շինարարության ոլորտում

Ֆրանսիական անտառների խորքում անց է կացվում արտասովոր ու պատմական փորձարկում: Քարտաշների, հյուսների, դարբինների, քարհատների, կղմինդրագործների և այլ մասնագիտությունների նեկայացուցիչներից բաղկացած մի խումբ քայլ առ քայլ կառուցում է միջնադարյան ամրոց` օգտագործելով միայն այն տեխնոլոգիաները, գործիքներն ու նյութերը, որոնք կիրառվել են Միջին դարերում:


     Մոտակա քարհանքում հատված քարերը շինարարության վայր են բերում ձիասայլերով և պետերն ի վեր բարձրացվում են փայտյա աստիճանավոր անիվներով:
Պարանները պատրաստված են կանեփաթելից, իսկ ժամանակակից ցեմենտի փոխարեն կրաքարի և ավազի խառնուրդ է: Չկա ոչ էլեկտրականություն, ոչ շինարարական կռունկ: Գեդելոն ամրոցում ամեն ինչն` սկսած թրծակավի սալիկներից մինչև մեխեր, այնպիսին է, ինչպես 13-րդ դարում:

     Նախագծի հեղինակը տեղի դղյակներից մեկի սեփականատեր Միշել Գույոն է, ով մտահղացել է գաղափարը` 13 կմ հեռավորության վրա գտնվող իր ամրոցը վերակառուցելու ժամանակ: Նա միավորվել է գործարար Մարիլին Մարթինի հետ և սկսել բանակցություններ վարել հնագետների, ճարտարապետների, պատմաբանների, մշակութաբանների հետ: Վերջապես, 1997 թվականին, սկսվել է շինարարությունը: Որպես շինարարության երևակայական տարի են ընտրել 1228 թվականը:
Ամրոցն ունի 4 աշտարակներ` կապված բարձր պարիսպներով, ունի ներքին բակ ու բնակելի տարածքներ:

Այսքան տարիների ընթացքում կառուցվել է ամրոցի կեսից ավելին, ակնկալվում է, որ ամրոցն ամբողջությամբ պատրաստ կլինի 10 տարուց ոչ ուշ:


     Այս փորձարկումը հնարավորություն է տվել պարզելու միջնադարյան շինարարության հետ կապված բազմաթիվ հիպոթեզներ ու տեսակետներ:
     Գեդելոնի շինարարությանը մասնակցում է մոտ 70 մշտական աշխատող, սակայն ամեն տարի շուրջ 600 հազար մարդ ցանկություն է հայտնում մասնակցել աշխատանքներին և նոր տեխնոլոգիաներ բացահայտել: Այն նաև գրավում է տարեկան 300 հազար զբոսաշրջիկի:

18681 | 0
Facebook