Թրամփի 3 կանայք, 5 երեխաներն ու 8 թոռները
Այսօր աշխարհի մամուլի հայացքն ուղղված է ԱՄՆ-ի չսպասված նախագահ Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին: Մենքն արդեն ներկայացրել ենք 70-ամյա միլիարդատիրոջ ներկայիս` թվով 3-րդ կնոջը` 46-ամյա Մելանյա Թրամփին: Թրամփն առաջին անգամ ամուսնացել է 1977-ին` չեխուհի 28-ամյա դերասանուհի ու սուպերմոդել Իվանա Զելնիչկովայի հետ: Իվանա Թրամփ (Զելնիչկովա) Դոնալդ կրտսեր, նա սիրում է որսորդություն, ինչպես և իր եղբայր Էրիկը Իվանկա Թրամփ, նա պլաստիկ վիրահատություններ է արել և այժմ գեղեցկուհի բիզնես-լեդի է Էրիկ Թրամփ, աջակցում է հորը բոլոր գործերում 1993-ին Թրամփն ամուսնացել է ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր 29-ամյա Մարլա Մեյլզի հետ: Մարլա Թրամփ (Մեյլզ) Թիֆընի Թրամփ, սիրում է ճանապարհորդել հոր փողերով, «Ինստարգրամ»-ի «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ է 2005-ին Թրամփն ամուսնության առաջարկ է արել սլովենացի Մելանյա Կնավսին` նրա 34-րդ տարեդարձի օրը: Մելանյա Թրամփ (Կնավս) Բերրոն Ուիլյամս Թրամփ Թրամփն ունի 8 թոռ` 5-ն ավագ որդու և նրա կնոջ երեխաներն են, 3-ն` ավագ դստեր: Հարկ է նշել, որ Թրամփի բոլոր երեխաներն էլ հաջողակ են ու կայացած, նրանցից ոչ մեկը չի ծխում և չի օգտագործում ալկոհոլ կամ թմրամիջոց: Թրամփը, լինելով շատ սիրալիր ու բարեհամբույր հայր, շատ խստապահանջ է եղել այս հարցերում: |