Թուրքիայի 35 քաղաքացի, ովքեր դիվանագիտական անձնագրեր ունեն, ապաստան ստանալու խնդրանքով դիմել են Գերմանիայի Փախստականների և տեղահանվածների հարցերով դաշնային ծառայությանը: Այս մասին հաղորդում է Anadolu գործոկոլությունը` հղում անելով Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Գյունտեր Քրիգսին: Դիմում ներկայացնողների շարքերում են նաև դիվանագետների կանայք և երեխաներ:
Ավելի վաղ նման տեղեկտվություն հրապարակել էին գերմանական Süddeutsche թերթը և WDR և NDR հեռուստաալիքները` նշելով, որ դիվանագետները կապ ունեն Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած շարժման հետ: