Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Աարոն Փրայորը

11:25, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Մահացել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Աարոն Փրայորը

Ամերիկյան Ցինցինատիում մահացել է բռնցքամարտի պատմության մեծագույն մարզիկներից մեկը՝ Աարոն Փրայորը։ Նա 60 տարեկան էր։ Փրայորը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 40 մենամարտերում տոնել է 39 հաղթանակ։ Նա երեք տարի եղել է կիսաթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն։ Բացի այդ, ամերիկացին երկու տարի տիրել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսին։ 1996 թվականին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի միջազգային սրահում։

6642 | 0
Facebook