Անգլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել 51-ամյա իտալացի Ռոբերտո Մանչինին։ Մանչինին հրավեր է ստացել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ ներկա գտնվել 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Մալթայի ազգային հավաքականի դեմ խաղին։ Իտալական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ մարզչի և ֆեդերացիայի միջև բանակցություններն ընթացքի մեջ են։
Հիշեցնենք, որ Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը պաշտոնանկ է արվել անցած շաբաթ, իսկ Ռոբերտո Մանչինին Միլանի «Ինտեր»-ը լքել է մրցաշրջանի մեկնարկին։