Geekbench ինտերնետային հարթակը տվյալներ է հրապարակել է Samsung-ի ապագա սմարթֆոնի տեխնիկական բնութագրերի մասին: Նորույթն, ամենայն հավանականությամբ, շուկայում կհայտնվի Galaxy C9 անվամբ: Նախնական տվյալներով` այն ռեկորդային ծավալով օպերատիվ հիշողություն և 8-միջուկանոց պրոցեսոր կունենա` 1.4 գեգահերց հաճախականությամբ: Կանխատեսվում է, որ սմարթֆոնը կթողարկվի 2 տարբերակով` 5.7 և 6 դյույմ էկրաններով: Այն հագեցած կլինի Android 7.0 նորագույն օպերացիոն համակարգով: