Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վահագնին կալանավորել են շինծու մեղադրանքով, երկու ոստիկանի սուտ մատնությամբ». Հովսեփ Խուրշուդյան

13:05, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
«Վահագնին կալանավորել են շինծու մեղադրանքով, երկու ոստիկանի սուտ մատնությամբ». Հովսեփ Խուրշուդյան
     «Ժառանգության» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` անդրադառնալով Վահագն Ղումաշյանի կալանվորմանը. «Վահագնին կալանավորել են նույն շինծու մեղադրանքով ու էլի երկու ոստիկանի սուտ մատնությամբ, ինչ որ ինձ՝ իբր քար է նետել ոստիկանների վրա Սարի թաղում հուլիսի 29-ի դեպքերի ժամանակ։ Բայց Վահագնն անգամ չի էլ եղել Սարի թաղում։ Ու ունի դրա ապացույցները, այսինքն ալիբի։ Մի զարմացեք, սա Սերժի ղեկավարած Հայաստանն է և վե՛րջ... Պատասխա՛ն եք տալու այս ամենի համար։ Շատ շուտով»:
     Հիշեցնենք` Վահագն Ղումաշյանը «Հիրմնադիր խորհրդարանի» օպերատորն է, տեսանկարահանում է շարժման միջոցառումները: Հարազատների խոսքով, նախքան նրան ձերբակալելը, «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման օրը, մի քանի անգամ բերման է ենթարկվել, ծեծվել, նրան վախեցրել են, որպեսզի չմասնակցի ցույցերին:
8493 | 0
Facebook