Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գարնանը նորելուկ կուսակցությունների և Հայաստանի ղեկավարները միասին կնշեն ժողովրդի նկատմամբ տարած հաղթանակը». Ոսկան Սարգսյան

13:40, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2016 թ.
«Գարնանը նորելուկ կուսակցությունների և Հայաստանի ղեկավարները միասին կնշեն ժողովրդի նկատմամբ տարած հաղթանակը». Ոսկան Սարգսյան
    

Երկու մուրացկան Մոսկվայում իրար կողքի նստած են: Մեկի պլակատին գրված է՝ «Ողորմացեք խեղճ հրեային», մյուսի պլակատին՝ «Ողորմացեք խեղճ ռուսին»: Բոլորը նայում են, հայհոյում հրեային եւ փող տալիս ռուս մուրացիկին: Իսկ երբ մթնում է, երկուսով ձեռք-ձեռքի են տալիս, հավասար բաժանում հավաքված գումարը: Հիմա Հայաստանում սնկի նման աճել են մանր կուսակցությունները, որոնք հայհոյում են իշխանություններին: Դե ժողովուրդը իշխանությանն ատում է, պետք է նոր բան մտածել: Գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նորելուկ կուսակցությունների եւ Հայաստանի ղեկավարները միասին աղոթելու կգնան, կամ ավելի ճիշտ՝ ռեստորան՝ նշելու ժողովրդի նկատմամբ տարած հաղթանակը:

7323 | 1
Facebook