Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանդիսատեսի համար խիստ հարմարավետ, 21-րդ դարին համահունչ բեմական հարդարանք է ունենալու թատրոնը». Արմեն Էլբակյանը` Սունդուկյանի անվան թատրոնի մասին

17:25, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2016 թ.
«Հանդիսատեսի համար խիստ հարմարավետ, 21-րդ դարին համահունչ բեմական հարդարանք է ունենալու թատրոնը». Արմեն Էլբակյանը` Սունդուկյանի անվան թատրոնի մասին

Ամիսներ առաջ անդրադարձել էինք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում շինարարական աշխատանքներ են ընթանում, վերանորոգվում են դահլիճն ու բեմը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Էլբակյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են վերանորոգման աշխատանքները:

«Աշխատանքները թափով ընթանում են, հիմա հստակ չեմ կարող ասել, հուսանք` ամսվա վերջին ինչ-որ բան կերևա: Հիմնականում շատ գոհ եմ աշխատանքներից, լավ ընթացք է: Մեր ժամանակներին համապատասխանող` 21-րդ դարին համահունչ բեմական հարդարանք է ունենալու թատրոնը. հատակը, աթոռները, դահլիճը, կարճ ասած` հանդիսատեսի համար խիստ հարմարավետ կլինի»,- MAMUL.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:

Նա նաև նշեց, որ ծրագրերում 2 նոր ներկայացում կա, փորձերն ընթացքի մեջ են.

«Մեկը Արցախի թեմայով պիես է, երիտասարդական ներկայացում է, որը երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանն է բեմադրում, մյուսը` «Պեպո»-ն է, ես եմ բեմադրում: Առաջիկայում սրանք են լինելու մեր հիմնական աշխատանքները: Երբ թատրոնը վերջնական պատրաստ լինի, «Պեպո»-ն կհանձնենք հանդիսատեսի դատին»,- նշեց մեր զրուցակիցը:
    
     Հարցազրույցը` Անի Մնացականյանի

4180 | 0
Facebook