Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նա համերգային շրջագայություն է անցկացնելու Հյուսիսային Ամերիկայում` տալով 5 համերգ։ Սպասվում է, որ համերգները տեղի կունենան հոկտեմբերի 15-ից 28-ն ընկած ժամանակահատվածում։ Հոկտեմբերի 28-ին համերգը կայանալու է Լոս Անջելեսում։