Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան հայտնվել է հերթական սկանդալի մեջ: Այս անգամ նրան մեղադրում են հիվանդ երեխայի համար կազմակերպված բարեգործական միջոցառման հասույթը յուրացնելու համար: Բոնյան արձագանքել է քննադատություններին` նշելով, որ տարածված լուրերը հեռու են իրականությունից, քանի որ ինքը գումարը փոխանցել է այդ երեխայի մորը, և որ վերջինը կարող է դա հաստատել: Ավելին, հաղորդավարուհին մտադիր է հայց ներկայացնել դատարան այն ԶԼՄ-ների դեմ, որոնք իր մասին նման լուրեր են տարածել:
Նշենք, որ ամիսներ առաջ նա մասնակցում էր բարեգործական մեկ այլ միջոցառման, որի հասույթն այս անգամ ուղղված էր որբ երեխաներին օգնելուն: