Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մտավորականներ, եթե Ձեր կոչերի մեջ անկեղծ եք, ուրեմն այսօր եկեք Խորենացու փողոց, կանգնենք ոստիկանության և երիտասարդների միջև». Արա Պապյան

13:40, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
«Մտավորականներ, եթե Ձեր կոչերի մեջ անկեղծ եք, ուրեմն այսօր եկեք Խորենացու փողոց, կանգնենք ոստիկանության և երիտասարդների միջև». Արա Պապյան

Կոչ մտավորականությանը. Խորենացի փողոցի վրա օրըստօրե վիճակը լարվում է: Ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը երիտասարդներին մղում է պատասխան քայլերի: Վիճակը հղի է լրջագույն բախումով և ողջ երկրի ապակայունացմամբ: Այս օրերին շատերը խմբով կամ անհատապես հանդես եկան հանգստության ու խաղաղության զանազան ուղերձներով: Կարծում եմ դա բավարար չէ: Եթե Ձեր կոչերի մեջ անկեղծ եք, ուրեմն այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 19.30-ին, եկեք Խորենացու փողոց, կանգնենք ոստիկանության և երիտասարդների միջև և մեր ներկայությամբ կանխենք բախումը և վիճակի սաստակացումը:

6511 | 1
Facebook