Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը։
Azatutyun.tv-ն հայտնում է, որ այս պահի դրությամբ փակ է նաև Էրեբունու բաժին տանող ճանապարհը:
Բնակիչները հաստատում են, որ առավոտյան 5-ի սահմաններին 7-8 շատ ուժեղ պայթյուններ ու կրակոցներ են լսել: