Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոսֆորի նեղուցը բացվել է

14:40, շաբաթ, 16 հուլիսի, 2016 թ.
Բոսֆորի նեղուցը բացվել է
     Տեղաշարժը Բոսֆորի նեղուցով վերականգնվել է, հաղորդում է Газета.ru-ն` հղում անելով CNN Turk-ին: Թուրքիայի իշխանությունները անվտանգության նկատառումներով փակել են Բոսֆորի նեղուցը տանկերների համար: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ զինվորները կրակ են բացել մարդկանց վրա, որոնք փորձել են անցնել Բոսֆորի նեղուցով` դրանով իրենց բողոքը հայտնելով հեղաշրջման փորձի դեմ: Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է և ամբողջությամբ կճնշվի:
e
4884 | 0
Facebook