Lamborghini ընկերությունը թողարկել է Aventador սուպերքարի հատուկ տարբերակը, որը նվիրված է Miura մոդելի 50-ամյակին: Aventador Miura Homage կուպեի շնորհանդեսը տեղի կունենա Գուդվուդ արագության փառատոնում: Կուպեի համար հասանելի են հատուկ 20 և 21-դյույմանոց արծաթագույն կամ ոսկեգույն անվասկավառակներ: Սրահի նստատեղերը կաշվեպատ են` Nero Ade կամ շագանակագույն Terra Familia կաշվից: