Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան մեկ անձի պետության վերածման ճանապարհին է». Եվրոխորհրդարանի ղեկավար

12:30, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
«Թուրքիան մեկ անձի պետության վերածման ճանապարհին է». Եվրոխորհրդարանի ղեկավար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպմանն ընդառաջ Եվրոխորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը քննադատության է ենթարկել պաշտոնական Անկարայի գործողությունները:

Ըստ Շուլցի` Թուրքիան կտրուկ հեռացել է եվրոպական արժեքներից: «Կանցլերն, ինչպես նաև եվրոպական մյուս ներկայացուցչությունների ղեկավարները Թուրքիայի նախագահին հստակ ազդանշան պետք է տան, որ նրա քաղաքականությունը չի համընկնում եվրոպական հիմնարար արժեքների հետ, և որ այդկերպ նա չի խթանում Թուրքիայի` Եվրոմիությանն անդամակցելու գործընթացին, ավելին, փաստացիորեն անհնար է դարձնում այն»,- ասել է Շուլցը գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:

Քաղաքական գործիչն ընդգծել է նաև, որ Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ մեկ անձի պետության վերածման ճանապարհին է:

4310 | 1
Facebook