Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ձերբակալվել է ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանի որդին. պատգամավորը համաձայն չէ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքների հետ

20:39, շաբաթ, 14 մայիսի, 2016 թ.
Ձերբակալվել է ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանի որդին. պատգամավորը համաձայն չէ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքների հետ
     Քիչ առաջ հայտնի դարձավ, որ երկու ամսով կալանավորվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին:
     ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
    
     Րոպեներ առաջ հաղորդագրություն է տարածել նաև Գուրգեն Արսենյանի գրասենյակը, որում մասնավորապես ասված է. «Ինչպես արդեն հայտնի է, այսօր դատարանը բավարարել է քննիչի ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբկալանավորումը խափանման միջոց ընտրելու որոշումը:

Քանի որ, երիտասարդների էներգիայի այս դրևորումը, կարծես թե մեր հասարակությունում բավականին գլոբալ հարց է դառնում և բազմաթիվ հարցեր են առաջացել այս դեպքի կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ դեռ մոտավորապես 1 ամիս առաջ Գուրգեն Գուրգենի Արսենյանը իր տարիքակիցների հետ Երևանի ակումբներից մեկում վիճաբանել է և դրան հետևած անձնական հողի վրա ծագած վիճաբանությունը ավարտվել է ձեռնամարտով: Ինչպես արդեն հայտնի է, ներկա պահին գործը գտնվում է իրավապահների տիրույթում:

Հավելեք նաև, որ ներկա պահին համապատասխան միջոցներ են ձեռնարկվում՝ իրավական պաշտպանությունն իրականանցնելու համար: Գուրգեն Գուրգենի Արսենյանը ունի փաստաբան, ով զբաղվում է տվյալ գործով, ավելացնենք նաև, որ նա չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից՝ եղել է արտերկրում, զանգահարել է, զգուշացրել է համապատասխան քննչական մարմիններին, ինչպես նաեւ ֆաքս է ուղարկել և տեղեկացրել, որ սույն թվականի մայիսի 12-ին վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ տեղի է ունեցել:

Ի դեպ, իր որդու արտերկրում գտնվելու փաստի և մայիսի 12-ին վերադառնալու մասին համապատասխան մարմիններին տեղեկացել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով այդ ժամանակ նույնպես բացակայել է հանրապետությունից:

Նշենք նաև, որ օրենքով ընձեռնված բոլոր հնարավորություններն օգտագործվելու է, որպեսզի ապացուցվի, որ այս միջադեպը պարզապես երիտասարդների միջև անձնական հողի վրա ծագած վիճաբանության է, որը չգիտես ինչու նախաքննական մարմինը որակել է որպես «ծանր» խուլիգանություն և Գուրգեն Գուրգենի Արսենյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Բազմաթիվ հարցերին ի պատասախան, տեղեկացնենք նաև, որ մեր տեղեկություններով ներկա պահին, տվյալ գործով, կալանավորված է միայն ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին»:

7024 | 2
Facebook