Մխիթարյանն ընդգրկվել է առաջատար 5 առաջնությունների ապրիլ ամսվա խորհրդանշական հավաքականում
16:45, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
Հեղինակավոր «Whoscored.com» կայքը կազմել է առաջատար 5 առաջնությունների ապրիլ ամսվա խորհրդանշական հավաքականը։ Լավագույնների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր հավաքականի ավագն արժանացել է 8,4 միջին գնահատականի: