Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հետաքրքիր փաստեր խուտուտի մասին

20:10, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
Հետաքրքիր փաստեր խուտուտի մասին

Խուտուտը ոչ այլ ինչ է, քան մաշկի վրա գտնվող նյարդային ազդակների գրգռման միջոցով ներգործություն մարդու, ինչպես նաև` զարգացած կենդանիների նյարդային համակարգի վրա։

Գիտականորեն պարզաբանված չէ, թե բնությունն ինչու է ստեղծել այդ երևույթը։ Գոյություն ունեն միայն տարատեսակ վարկածներ ու հիպոթեզներ։

Բոլոր կաթնասունները, նաև մարդը, թիրախ են բազում միջատների համար։ Ու ըստ շրջանառվող վարկածներից մեկի` խուտուտը մաշկի վրա անցանկալի մարմնի հայտնվելու մասին ազդանշան տվող պաշտպանական հատկություն է։

Չարլզ Դարվինը ենթադրել է, որ խուտուտը կենդանական աշխարհի առանձնյակների միջև շփում իրականացնելու միջոց է։ Թեթև խուտուտը հաճելի զգացողություններ ու էմոցիաներ է առաջացնում, ինչն էլ ինտիմ մտերմության հիմք է դառնում։ Հատկանշական է, որ Հին արևելքի շատ երկրներում խուտուտ տալը մեղք է համարվել, քանի որ այն սեռական գրգռվածություն է առաջացրել։

Բայց եթե խուտուտը տևական է, ապա այն բավական տհաճ հետևանքներ կարող է ունենալ։ Կարող է նյարդային ու շնչառական կաթվածի, ծայրահեղ դեպքում` նաև մահվան պատճառ հանդիսանալ։ Կան պատմական փաստեր, որ Չինաստանում, Հնդկաստանում, Հին Հռոմում, խուտուտը դաժան տանջանքներից մեկն է եղել։

Եթե չեք ուզում խուտուտ զգալ, ապա պետք է խուտուտ տվող մարդու ձեռքն առնել ափի մեջ։ Այստեղ արդեն ուղեղն այլ ազդակներ կստանա, ու կթվա, թե դուք ինքներդ ձեզ խուտուտ եք տալիս, ինչը, բնականաբար, զգալ չեք կարող։ Բժիշկներն հաճախ են այդպես վարվում դյուրագրգիռ հաճախորդներին հետազոտելիս։

12284 | 0
Facebook