Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհված 64 զինծառայողների ընտանիքներին աջակցություն կցուցաբերվի

14:30, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Զոհված 64 զինծառայողների ընտանիքներին աջակցություն կցուցաբերվի
     Կառավարության այսօրվա նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցեց պատերազմական գործողությունների ընթացքում զոհված 64 զինծառայողների ընտանիքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Կառավարությունը այդ ընտանիքներին տարբեր ձևերով աջակցություն կցուցաբերի, կփորձի լուծել նաև զբաղվածության խնդիր, կոնկրետ ձևերը դեռ չեն հստակեցնում: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բերել էր դիվանագիտական պաշտոններ զբաղեցնելու համար որակավորման և կրթության պահանջների ցանկ, որը Կառավարությունը հաստատեց: Ըստ էության՝ դրանով սահմանվում էին դիվանագետ դառնալու չափորոշիչները: Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը որոշում էր բերել, որով խնդրում էր 9 մլն դրամ հատկացնել Կառավարության ֆոնդից Կոթի համայնքին: 2015 թ. գնդակոծությունների պատճառով գյուղացիները չեն կարողացել հավաքել ցորենի և գարու բերքն, այս գումարով Կառավարությունը փոխհատուցում է նրանց կրած վնասները: Վերջապես Կառավարության հաստատմանը ներկայացվեց իրանական «Սանիր» ընկերությանը 400 կվտ էլեկտրական հաղորդման օդային գծի կառուցման թույլտվության որոշումը: Այս ծրագրով Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը կտրուկ ավելանալու է՝ 300 մգվտից հասնելով 1000-1200 մգվտ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ կառավարության հավանությանը ներկայացեց KFW գերմանական բանկի հետ կնքած համաձայնագիրը, որով 10մլն եվրո անհատույց դրամաշնորհ է տրվում մեր երկրին բարձր լարման հոսանքի փոխակերպիչ կայան կառուցելու, Այրումում ենթակայան կառուցելու, էլեկտրական գծերի շինարարության և այլ նպատակներով:
5801 | 0
Facebook