ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը միայն հրաժարականով «ջրից չոր դուրս չի գա»: Ասում են` իրավապահներն սկսել են ուսումնասիրել միլիոնավոր դոլարների եկամուտի մասին հրապարակումները: Ավելին, լուրեր կան, որ նրան այս օրերին արգելել են դուրս գալ Հայաստանից` իրականացվող գործողություններով պայմանավորված: Շրջանառվող լուրերի համաձայն` խառնաշփոթ է նաև Պողոսյանի շրջապատում: ԴԱՀԿ նախկին պետի շնորհիվ տարբեր պաշտոններ զբաղեցնողներն սկսել են այս ու այն կողմ ընկնել` «նոր տանիքի» փնտրտուքով: Նրանցից շատերը մտավախություն ունեն, որ առաջիկայում պաշտոնանակ կարվեն:
Թե ինչ ապագա է սպասվում Միհրան Պողոսյանին, կարժանանա՞ Վազգեն Խաչիկյանի ճակատագրին, թե՞ 2017-ին կհայտնվի ՀՀԿ համամասնական ցուցակում, դեռ պարզ չէ: