Ըստ շրջանառվող լուրերի՝ մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը։ Բայց նա անգործ չի մնա, քանի որ թերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտադիր է նրան նշանակել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ։
«Այդ մասին լրատվամիջոցներից եմ տեղեկացել: Կուսակցությունն ինչ որոշում կայացնի, ես ընդունելու եմ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում իր պաշտոնանկության մասին լուրերին այսպես արձագաքնեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Հիշեցնենք` մամուլում լուրեր են նաև շրջանառվում, որ ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիայի շրջանակներում, Երևանի մի քանի վարչական շրջաններ տրվելու են դաշնակցականներին: Դրանք են` Էրեբունի, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: