ԵԽԽՎ-ում այսօր` հունվարի 26-ին կայացել է հակահայկական զեկույցներից բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» թեմայով բանաձևի նախագծի քվեարկությունը։ Վեհաժողովը քվեարկության արդյունքում մերժել է այն` ձայների 66 կողմ, 70 դեմ և 45 ձեռնպահ հարաբերակցությամբ։