Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում որսացել են առյուծ՝ գլխի վրա աճած ատամներով

19:11, երկուշաբթի, 11 հունվարի, 2016 թ.
ԱՄՆ-ում որսացել են առյուծ՝ գլխի վրա աճած ատամներով

Ամերիկյան Այդահո նահանգի բնակիչը որսացել է տարօրինակ առյուծ՝ գլխի վրա աճած ատամներով: Կենդանին առաջին անգամ նկատվել է 2015-ի դեկտեմբերի 30-ին Փրեսթոն քաղաքից քիչ հեռու, երբ այն հարձակվել է բնակիչներից մեկի շան վրա: Նրա հետքերով գնացած որսորդներն սպանել են կենդանուն:

Տարօրինակ տեսք ունեցող գիշատիչն ունեցել է ամբողջովին ձևավորված ատամներ գանգի վերին հատվածում, ինչպես նաև՝ ոչ մեծ բեղեր: Մասնագետների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ՝ դրանք մնացել են մեկ այլ պտղից, որը չի ձևավորվել ներարգանդային շրջանում և սերտաճել է առողջ պտղին: Մյուս հավանական պատճառն այն է, որ դա տերատոմա է:

21113 | 0
Facebook