Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բրունեյում արգելվել են սուրբծննդյան արարողությունները

19:08, երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2015 թ.
Բրունեյում արգելվել են սուրբծննդյան արարողությունները

Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիախը հրաման է արձակել Սուրբ ծնունդն արգելելու մասին: Միապետն իր որոշումը բացատրել է նրանով, որ տոնակատարությունը կարող է խաթարել մահմեդականների հավատը, որոնք կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը: Այն մահմեդականները, որոնք կխախտեն օրենքը, կազատազրկվեն 5 տարով: Ընդ որում, այսչափ խիստ պատիժը կարող է սպառնալ նրանց, ովքեր գրավոր կամ բանավոր ձևով շնորհավորել են Սուրբ ծնունդն, ինչպես նաև՝ կրել ամանորյա գլխարկներ: Ոչ մահմեդականները կարող են նշել տոնը, բայց՝ տեղական իշխանություններին նախորօք տեղյակ պահելուց հետո և միայն՝ փակ տարածքներում:

Արձագանքելով այս ծայրահեղ օրենքին՝ Բրունեյի բնակիչներից ոմանք իրենց սոցցանցային էջերում տեղադրել են ամանորյա լուանկարներ՝ #MyTreedom հեշթեգով:

Նշենք, որ վերջին մարդահամարի համաձայն՝ Բրունեյում ապրում է 420 հազար մարդ, 65%-ը՝ մահմեդական:

15657 | 1
Facebook