Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մոսկվան տեղեկություններ ունի նավթային բիզնեսում Էրդողանի որդու շահագրգռվածության մասին». Պեսկով

13:43, շաբաթ, 28 նոյեմբերի, 2015 թ.
«Մոսկվան տեղեկություններ ունի նավթային բիզնեսում Էրդողանի որդու շահագրգռվածության մասին». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ընտանքիը շահարգրռված է նավթային բիզնեսով:

Ինչպես գրում է «ԷռԲեԿա»-ն, այս մասին Պեսկովը հայտարարել է Սերգեյ Բրիլյովի «Вести в субботу» հաղորդման ժամանակ։

«Կարելի է ընդամենն ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե ով է Թուրքիայի նոր ձևավորված կառավարությունում զբաղեցնում երկրի էներգետիկայի նախարարի պշտոնը` դա Էրդողանի փեսան է»,- հայտնել է Պեսկովը:

Աղբյուրը նշում է նաև, որ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել էր, որ Թուրքիան խոցել էր ռուսական ՍՈՒ 24 կործանիչը, քանի որ ՌԴ օդային հարվածների թիրախում էին հայտնվել Սիրիայում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից Թուրքիային տրամադրվող նավթի փոխադրման ուղիները: Նա հայտնել էր, որ ըստ նախնական պլանավորվածության` այդ նավթն ամբողջությամբ տրամադրվելու էր Էրդողանի որդու գլխավորած նավթային ընկերությանը:
5958 | 0
Facebook