Այսօր համաշխարհային շուկայում նավթի գներն աճել են` հասնելով երկշաբաթյա առավելագույնին: Նավթի գների աճը պայմանավորված է Մերձավոր Արևելքում տիրող աշխարհաքաղաքական իրադրությամբ և Թուրքիայի կողմից ռուսական կործանիչի խոցման հետ:
Առավոտյան եվրոպական «Բրենթ» նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը հասել է 46.23 դոլարի` 0.28%-ով ավելի: Ամերիկյան նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը հասել է 42.87 դոլարի` 0.5%-ով ավելի: