ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով այսօր Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռազմական օդանավի միջադեպին, նշել է, որ դա ևս մեկ անգամ փաստում է այն, որ ՌԴ՝ Սիրիայում իրականացվող օդային հարվածները որոշկի խնդիրների պատճառ են դառնում: Այս մասին հայտնում «ABC»-ին:
«Թուրքիան, ինչպես և ցանկացած այլ պետություն, իրավունք ունի պաշտպանելու իր օդային սահմանները: Նմանատիպ խնդիրներ ի հայտ են գալիս, քանի որ ռուսական օդուժն իր հարվածները երբեմն ուղղում է սիրիական չափավոր ընդդիմության դիրքերի վրա, որոնց սատարում է Թուրքիան: Եթե Ռուսաստանը դրա փոխարեն իր օդային բոլոր հարվածներն ուղղեր ԻՊ ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, այսպիսի խնդիրներ ավելի քիչ կլինեին»,- հայտարարել է Օբաման:
ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ իրենք շարունակում են ուշադրությամբ հետևել իրադարձությունների զարգացմանը՝ գտնելով, որ այս պահին ամենից կարևորն այն է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարողանան երկխոսության մեջ մտնել և դրա միջոցով հարթել իրավիճակը: