Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ճամայկայում ամպերը ծիածանի են վերածվել

23:05, ուրբաթ, 06 նոյեմբերի, 2015 թ.
Ճամայկայում ամպերը ծիածանի են վերածվել

Ճամայկայում, Օչո Ռիոս քաղաքի երկնքում նկատվել են ծիածանագույն ամպեր: Այս զարմանալի երևույթը հաջողվել է լուսանկարել ամերիկացի զբոսաշրջիկ Բեքքի Դաննինգին:

Նշենք, որ սա արդեն 2-րդ դեպքն է այս աշնան, երբ երկնակամարը զարդարում են գունագեղ ամպերը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերին Կոստա Ռիկայի երկնքում էին հայտնվել այս երանգավորմամբ ամպեր, ինչը շատերը համարել էին աշխարհի վերահաս վախճանի նշան:

Սակայն երևույթն ունի գիտական բացատրություն. այս տեսարանն առաջանում է արագորեն վերև բարձրացող գազային ամպերի պարագայում: Դրանց մեջ ձևավորվող սառույցի մասնիկները բեկում են արևի ճառագայթներն՝ ամպը դարձնելով պրիզմա, որը լույսն ուղղորդում է ներքև: Իսկ ներքևում թվում է, թե ամպն ինքն է առկայծում: Հենց ճառագայթային բեկումներից էլ առաջանում է ծիածանային էֆեկտը:

12763 | 0
Facebook