Սերբիայի 46-ամյա բնակիչ Ալեքսանդր Ջելիչն ամբողջ կյանքում երազել է սեռական օրգանի մեծացան մասին: Երբ գողության համար նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, բանտում հանդիպել է իրեն պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժ համարող տղամարդու, ով համոզել է վազելինի ներարկումներով մեծացնել նրա սեռական օրգանը:
«Ներարկումների 4-րդ օրը, երբ արդեն ներարկվել էր 80 գրամ վազելին, սկսվեցին ուժգին ցավեր,- պատմել է Ալեքսանդրը,- սեռական օրգաններս ուռան, չէի կարողանում ոչ նստել, ոչ քայլել, ոչ էլ անգամ՝ քնել: Այտուցն այնքան էր մեծացել, որ բժիշկներն ստիպված եղան կտրել սեռական օրգանիս արտաքին մասն ու կատետր դնել, որպեսզի ես կարողանայի գոնե միզել»:
Դրանից հետո տղամարդը տարել է մի քանի վիրահատություն՝ կորուստը վերականգնելու համար, սակայն ցանկալի արդյունքի չի հասել: «Իմ սեռական օրգանները բառի բուն իմաստով փտում են, օրգանիզմս մաս-մաս է լինում, կինս լքել է ինձ ու այժմ ոչ ոք էլ ի վիճակի չէ ինձ օգնել»,- հուսահատ պատմել է սերբը: