Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆրիկյան անգղերը վերացման եզրին են

21:30, կիրակի, 01 նոյեմբերի, 2015 թ.
Աֆրիկյան անգղերը վերացման եզրին են

Աֆրիկյան անգղերի պոպոլյացիան ճգնաժամային անկում է ապրում, նախազգուշացնում է Բնության պաշտպանության միությունը:

Կազմակերպության ամենամյա «Կարմիր գիրք» հրատարակությունում ասվում է, որ մայրցամաքի անգղերի 11 տեսակներից 6-ը գտնվում է վերացման վտանգի տակ:

Դրանց թվաքանակի վրա մեծապես ազդում են թունավորումներն ու հեքիմներն, ովքեր այս թռչունների տարբեր օրգաններն օգտագործում են կախարդությունների մեջ:

Լեշակեր այս թռչունների թվաքանակի կրճատումը կարող է զանգվածային վարակների պատճառ դառնալ, քանի որ սատկած կենդանիների լեշերը կեր չեն դառնում, այլ նեխում են ու լուրջ վտանգ ներկայացնում կենդանական աշխարհի համար:

10073 | 0
Facebook