Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադելը հայտարարել է նոր ձայնասկավառակի թողարկման մասին

16:50, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2015 թ.
Ադելը հայտարարել է նոր ձայնասկավառակի թողարկման մասին

Երգչուհի Ադելն այսօր պաշտոնապես հաստատել է իր նոր ալբոմի թողարկման վերաբերյալ վերջերս տարածված տեղեկությունները: Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, հանրահայտ երգչուհու նոր ալբոմն ստացել է «25» անվանումը:

27-ամյա երգչուհին ձայնասկավառակի թողարկման լուրը հաստատել է «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Երգչուհու խոսքով` ալբոմը նվիրվել է իր 25-ամյակին:

«Իմ նախկին ալբոմն անվանվել էր «21». այն հրաժեշտի մասին էր: Նոր ալբոմս` «25»-ը, հաշտեցման մասին է: Հաշտեցման` ինքս ինձ հետ: Այդ տարիքն ինձ համար ճակատագրական նշանակություն ունեցավ. ես հասկացա, թե ով եմ ուզում լինել՝ առանց որևէ էջ ջնջելու իմ անցյալից»,- նշել է երգչուհին:

11578 | 0
Facebook