Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամերիկացի հեռուստահաղորդավար Քոնան Օ'Բրայենը հումորային իր հերթական թոք-շոուն նկարահանում է Հայաստանում

15:02, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2015 թ.
Ամերիկացի հեռուստահաղորդավար Քոնան Օ'Բրայենը հումորային իր հերթական թոք-շոուն նկարահանում է Հայաստանում

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Քոնան Օ'Բրայենը վերջերս հայտարարել էր, որ իր հումորային թոք-շոուներից հերթականը նկարահանելու է Հայաստանում: Ինչպես գրում է «Hollywood Reporter»-ը, հեռուստահաղորդավարն արդեն Հայաստանում է և «TBS» հեռուստաընկերությունը վերջինի Հայաստան այցելության մասին արդեն նկարահանումներ է իրականացնում: Հայաստանում նկարահանված թոք-շոուի հերթական հաղորդումը եթեր է հեռարձակվելու նոյեմբերի 10-ին:

Աղբյուրը նշում է, որ իր աշխատանքներում որոշակի դադար և հանգիստ առնելու նպատակով Բրայենը հյուրընկալել է նաև հայկական հումորային հաղորդումներից ամենատարածվածներից մեկին` «ArmComedy»-ին, որի ընթացքում նա պատմել է, թե ինչն է իրեն բերել Հայաստան: Իր խոսքերի մեջ նա անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին. «Նա խելագար է: Մենք նրանից վախենում ենք այնքան, որքան և դուք: Ոչ, նա չի կարող լինել նախագահ, ոչ»:

Բացի այդ, հաղորդման ընթացքում հատուկ հարցերի միջոցով «ստուգվել» է, թե որքանով է վերջինը հայ: Այդ հարցերի ցանկում ներառվել են այնպիսիք, ինչպիսիք են, օրինակ, Բրայենը հատակը գորգով է սիրում, թե առանց դրա, կամ Բրայենը ավտոմեքենայի ղեկին եղած ժամանակ կզիջեր մեկ այլ վարորդի ժպտադեմ, թե խոժոռ դեմքով, որից հետո Բրայենը կատակով ստորագրել է մի փաստաթուղթ, ըստ որի կարելի է տեղեկություններ տարածել այն մասին, որ ինքը հայկական արմատներ ունի:

Ամերիկացի հեռուստահաղորդավարը նշել է, որ Երևանում նկարահանումներ անելու գաղափարն իր մոտ ծագել է շնորհիվ իր հայազգի օգնական Սոնա Մովսիսյանի, ով նույնպես երբևէ չէր եղել Հայաստանում:

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս առիթով Բրայենը նույնիսկ կատակել է` տեղադրելով հետևյալ լուսանկարը և թողնելով հետևյալ մեկնաբանությունը. «Իմ օգնական Սոնային տուն եմ բերել: Կամ դա պետք է անեի, կամ բարձրացնեի նրա աշխատավարձը»:
9261 | 0
Facebook