Խնդրում ենք սպասել...

Միջազգային

NBA-ի կրկնակի չեմպիոն, Քլոե Քարդաշյանի նախկին ամուսին Լամար Օդոմը գտնվել է հասարակաց տանն՝ անգիտակից վիճակում

14:35, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2015 թ.
NBA-ի կրկնակի չեմպիոն, Քլոե Քարդաշյանի նախկին ամուսին Լամար Օդոմը գտնվել է հասարակաց տանն՝ անգիտակից վիճակում
     NBA-ի կրկնակի չեմպիոն Լամար Օդոմը գտնվել է ԱՄՆ-ի Նևադա նահանգի Քրիսթալ քաղաքի հասարակաց տներից մեկում՝ անգիտակից վիճակում։
35-ամյա մարզիկը գտնվելիս է եղել «Սիրո Ռանչոյում», որը գտնվում է Լաս Վեգասից 80 կմ-ի վրա։ Մարզիկին մտադիր էին ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց, սակայն նրա հասակը՝ 2 մ 8 սմ, թույլ չի տվել անել դա։ Օդոմի ներկայիս վիճակի մասին դեռ մանրամասներ չկան։
Նշենք, որ Նևադան ԱՄՆ-ի միակ նահանգն է, որտեղ օրինականացված է սեռական ծառայությունների առք ու վաճառքը։
Նշենք նաև, որ «Սիրո Ռանչոյի» տերը նշել, որ բասկետբոլիստը խմել է մեկ շիշ կոնյակ և ընդունել է վիագրա։ Նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նրան տեղափոխել են Լաս Վեգաս՝ բուժման հետագա կուրս ստանալու համար։
Հիշեցնենք, որ Օդոմը Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն է։ Զույգը միասին է եղել 4 տարի, ինչից հետո բաժանվել է 2013 թվականին։
6448 | 0
Facebook