Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը նոր ավիահարվածներ է կատարել Սիրիայում

13:08, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Ռուսաստանը նոր ավիահարվածներ է կատարել Սիրիայում

Ռուսական օդուժը նոր ավիահարվածներ է իրականացրել Սիրիայում` Համա նահանգում և Իբդիլ նահանգի մերձակայքում: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը` հենվելով մոնիթորինգային խմբի տրամադրած տեղեկատվության վրա: Մոնիթորինգային խումբը տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանի օդային հարվածներն ուղեկցվել են սիրիական բանակի կողմից ցամաքային հարվածներով: Թե կոնկրետ որ վայրերում են կատարվել ռազմական գործողությունները, չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ նախօրեին էլ, ըստ արևմտյան ԶԼՄ-ների, ռուսական օդուժը հարվածներ էր հասցրել Փալմիրայի և Հալեպի ուղղությամբ:

9996 | 1
Facebook