Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանում շուն ու կատու չկա, որ ինձ չճանաչի, ո՞նց կարող ա ոստիկանները չճանաչեին». Արամ Մանուկյանն՝ իրեն բերման ենթարկելու փորձի մասին

16:00, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
«Երևանում շուն ու կատու չկա, որ ինձ չճանաչի, ո՞նց կարող ա ոստիկանները չճանաչեին». Արամ Մանուկյանն՝ իրեն բերման ենթարկելու փորձի մասին
     ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը ևս շարժվելու են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ, ինչպես հայտնել էինք, գտնվում են բերման ենթարկված ակտիվիստները:
     «Տղաներին անմիջապես ազատել է պետք: Եթե չազատեն ու չդադարեցնեն տեռորը «Չեք անցկացնիի» անդամների նկատմամբ, դիմելու ենք միջազգային կառույցներին»,- ԱԺ շենքի մոտ ասաց Արամ Մանուկյանը:
     Անդրադառնալով ոստիկանների կողմից իրեն բերման ենթարկելու փորձի մասին՝ նշեց. «Երևանում շուն ու կատու չկա, որ ինձ չճանաչի, ո՞նց կարող ա ոստիկանները չճանաչեն, երբ ամեն օր շփվում են... Ուղղակի հրահանգ էր ու զգացին՝ հիմարություն են անում, կարող է ծանր անդրադառնալ իրենց վրա, դադարեցրին»,- ասաց պատգամավորը:
     Հիշեցնենք՝ ի թիվ այլ անձանց, բողոքի ակցիայի ժամանակ փորձում էին բերման ենթարկել նաև պատգամավոր Արամ Մանուկյանին:
     Երբ լրագրողները Երևանի փոխոստիկանապետից պարզաբանում էին խնդրել տեղի ունեցածի մասին, ասել էր, թե ոստիկանները պարտավոր չեն բոլոր պատգամավորներին դեմքով ճանաչել:
7071 | 0
Facebook