Տեղեկություններ են շրջանառվում, որ ժամը 20.30-ից սկսած ադրբեջանական կողմը կրակում է Տավուշի մարզի Սևքար, Այգեպար, Չինարի, Բաղանիս, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: Վնասների մասին տեղեկություններ չկան. գյուղապետերը կամ չեն պատասխանում հեռախոսազանգերին, կամ չեն ցանկանում խոսել:
Մեր թղթակիցը փորձում է կապ հաստատել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հետ: