«Վիրավոր
զինվորներն իրենց լավ են զգում, սահմանին իրավիճակը մնում է լարված, կայուն, վերահսկվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Վերջին ժամանակահատվածում լարվածության առանձնահատկություններից մեկն ականանետերից կրակոցներն են: Եթե դիպուկ են, անպատիժ չեմ մնում, եթե անկանոն են կրակում, մենք պարզապես վերահսկում ենք: Հայ ժողովուրդը կարող է վստահ լինել, որ հայկական բանակը վերահսկում է սահմանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Տեղեկացնենք, որ հակառակորդն այսօր կրկին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։