Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիայում հայտնաբերել են բեռնախուց՝ ավելի քան 50 ներգաղթյալների դիերով

18:43, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2015 թ.
Ավստրիայում հայտնաբերել են բեռնախուց՝ ավելի քան 50 ներգաղթյալների դիերով

Բուդապեշտ Վիենա մայրուղու վրա հայտնաբերվել է բեռնատարի կցորդ, ներսում՝ ավելի քան 50 դի: Բոլոր զոհվածները եղել են ապօրինի ներգաղթյալներ, բոլորն էլ շնչահեղձ են եղել: Առայժմ հայտնի չէ՝ որտեղից և ուր էին գնում ներգաղթյալները, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: Ավստրիական ոստիկանությունը ձերբակալել է ներգաղթյալների 3 ապօրինի փոխադրողի:

Փրկված ներգաղթյալները, որոնց թվում կա նաև 10 փոքրիկ երեխա, պատմել են, որ իրենց քշել են բեռնախուց, որտեղ օդ գրեթե չի եղել: Վարորդն արհամարհել է կանգնելու և շունչ քաշելու՝ ներգաղթյալների խնդրանքները և առանց կանգառի քշել է Սերբիայից մինչև Ավստրիա:

Նշենք, որ օգոստոսի 27-ին Սերբիայից մեկ այլ երկիր՝ Հունգարիա են եկել մեկ օրվա կտրվածքով ռեկորդային թվով ներգաղթյալներ՝ 3241 մարդ: Հունգարական ոստիկանությունը սահմանով եկիր ներխուժող ներգաղթյալների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Իսկ օգոստոսի 25-ին Հունգարիա է մտել 2000 գաղթական՝ հիմնականում Սիրիայից, Աֆղանստանից, Պակիստանից:

11078 | 0
Facebook