Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական հյուրանոցներից մեկի անձնակազմը զբոսաշրջիկներին «զվարճացնելու» նպատակով ահաբեկչական հարձակում է բեմադրել

17:42, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2015 թ.
Թուրքական հյուրանոցներից մեկի անձնակազմը զբոսաշրջիկներին «զվարճացնելու» նպատակով ահաբեկչական հարձակում է բեմադրել

Թուրքիայի Իչմելեր քաղաքում գտնվող «Grand Yazici Mares» հյուրանոցի անձնակազմը որոշել է այնտեղ հանգստացող զբոսաշրջիկներին հիշեցնել վերջերս Թունիսի հյուրանոցներից մեկի վրա ԻՊ զինյալների կատարած ահաբեկչական հարձակման մասին, որին զոհ էին գնացել 38 մարդ:

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, հյուրանոցի անձնակազմն այնտեղ հանգստացող զբոսաշրջիկների համար, որոնց մեծամասնությունը բրիտանացիներ են եղել, ահաբեկչական հարձակում է բեմադրել: Զբոսաշրջիկներից մեկը, պատմելով այդ դեպքի մասին, նշել է. «Ես աղմուկ լսեցի, հետո ուշքի եկա և տեսա արաբների նման հագնված մի շարք մարդիկ մեր շուրջը, որոնց ձեռքին ատրճանակներ կային»:
     Նա նշել է նաև, որ մեկ այլ մարդ այնտեղ էր բերել մեծ տարա, որի վրա գրված էր «պայթուցիկ» և տպավորություն էր ստեղծում, թե պատրաստվում է պայթեցնել տարածքը: Իսկ մեկ այլ զբոսաշրջիկ նշել է. «Սարսափելի էր, նրանց կարծիքով դա ծիծաղելի էր, սակայն դա պարզապես անթույլատրելի է, այն էլ այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Թունիսում»:

Աղբյուրը նշում է նաև, որ այս ամենը Թուրքիայի հյուրանոցում բացատրել են որպես զվարճանք: Հուրանոցի ղեկավարությունը նշել է, որ նրանք այդ միջոցով պարզապես ցանկացել են ուրախացնել և ավելի հետաքրքիր դարձնել իրենց մոտ հանգստացողների ժամանցը:

9338 | 0
Facebook