Խնդրում ենք սպասել...

Միջազգային

26-ամյա Օլիվիա Ջորդանը՝ «Միսս ԱՄՆ» մրցույթի հաղթող

11:41, երկուշաբթի, 13 հուլիսի, 2015 թ.
26-ամյա Օլիվիա Ջորդանը՝ «Միսս ԱՄՆ» մրցույթի հաղթող
     Երեկ՝ հուլիսի 12-ին, ԱՄՆ Լուիզիանա նահանգնի Բատոն-Ռուժ քաղաքում անցկացվել է «Միսս ԱՄՆ» 64-րդ ամենամյա գեղեցկության մրցույթը: Ինչպես հաղորդում է «France Press» գործակալությունը, մրցույթի հաղթող է դարձել Օկլահոմայի 26-ամյա բնակչուհի Օլիվիա Ջորդանը:
    

Ջորդանը՝ նախկին «Միսս Օկլահոման», աշխատում է որպես ֆիթնեսի անձնական մարզիչ։ Նա ավարտել է Բոստոնի համալսարանը և սատցել է բժշկական գիտությունների բակալավրի աստիճան։ Մրցույթի ընթացքում աղջկան օգնել է հաղթել նաև գիտելիքը, քանի որ նա կարողացել է հստակ պատասխաններ տալ Միացյալ Նահանգների «հավերժական խնդիրների» մասին հարցերին:
     Երկրորդ տեղը զբաղեցրել է Տեխասի ներկայացուցիչ 22-ամյա Յուլիանա Գուերեին:

18772 | 0
Facebook