Քաղաքացիների հոսքը շարունակվում է դեպի Ազատության հրապարակ: Այստեղ է ակտիվիստներից
Նարեկ Այվազյանը, ով ի թիվ այլ քաղաքացիների, բերման էր ենթարկվել բաժին ու ժամեր անց ազատ արձակվել:
- Բաղրամյան պողոտայից բերման ենթարկելուց ինձ մեքենայի մեջ հարվածել են: Փորձում էին լռեցնել, ու հենց այդ` ազատ արտահայտվելու իրավունքս ոտնահարելու ժամանակ դեպքը եղավ, հարվածեցին: Փոքր քերծվածքներ ունեմ հիմա մարմնիս,- ասաց նա: