«Հեսա ասելու են` չենք հասցրել ժամանակին մարենք կրակը, որովհետև Բաղրամյան պողոտան փակ է, ու մինչև շրջանցեցինք, Ծիծեռնակաբերդը վառվեց: Էնքան կանխատեսելի է....»,- ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում բռնկված հրդեհին:
Հիշեցնենք` երեկ ուշ երեկոյան ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղիում` «Դալմա Գարդեն Մոլ»-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հայտարարվել էր հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 22.37-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել էր մոտ 15 հա բուսածածկ տարածք:
Լուսանկարը` Հարություն Զուլումյանի: