Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը լրտեսել է Ֆրանսիայի նախագահներին

12:20, չորեքշաբթի, 24 հունիսի, 2015 թ.
ԱՄՆ-ը լրտեսել է Ֆրանսիայի նախագահներին

Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալությունը 2006-2012թթ. ընթացքում լրտեսել է Ֆրանսիայի նախկին նախագահներ Ժակ Շիրակին և Նիկոլա Սրակոզիին ու ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ինչպես հաղորդում է «BBC»-ին, այս մասին հայտնել է «WikiLeaks»-ի կայքը:

Կայքը վկայակոչում է հետախուզության գաղտնի հաշվետվությունների տվյալներն ու ԱԱԳ-ի տեխնիկական փաստաթղթերը: Դրանք բացահայտում են, որ գաղտնալսվել են Ֆրանսիայի վերոհիշյալ երեք նախագահների, Ֆրանսիայի մի շարք նախարարների և այդ երկրում ԱՄՆ դեսպանների զրույցները:

Աղբյուրը նշում է, որ այս առիթով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր՝ հունիսի 24-ին, պատրաստվում է Պաշտպանության խորհրդի նիստ անցկացնել: Սպիտակ տանը ԱՄՆ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Նեդա Փրայսը, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ը երբևիցե նման նպատակ չի ունեցել:

10173 | 0
Facebook