Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպական Կենտրոնական բանկը կավելացնի հունական բանկերի ֆինանսավորումը

14:24, երեքշաբթի, 23 հունիսի, 2015 թ.
Եվրոպական Կենտրոնական բանկը կավելացնի հունական բանկերի ֆինանսավորումը

Եվրոպական Կենտրոնական բանկը կշարունակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հունական բանկային համակարգին, քանի դեռ շարունակվում է այդ երկրին օգնություն ցուցաբերելու ծրագիրը:

Ինչպես հաղորդում է «Բլումբերգ»-ն, այդ մասին Եվորպական ԿԲ-ի ղեկավար Մարիո Դրագեն հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպման ժամանակ:

Հաղորդվում է, որ Հունաստանը համաձայնել է ֆինանսական օգնության ծրագրի երկարաձգման առաջարկի հետ: Հայտի չէ, սակայն, թե որքան ժամանակով կերկարաձգվի այդ ծրագիրը:

Աթենքին ֆինանսական օգնության ներկայիս ծրագիրը` 245 միլիարդ եվրո չափով, կավարտվի հունիսի 30-ին: Միևնույն ժամանակ Հունաստանը պետք է Արժույթի համաշխարհային հիմնադրամին վճարի 1,538 միլիոն եվրո պարտք: Երկիրը չի կարող իրականացնել վճարումը, եթե վարկերի տրամադրման նոր պայմաններ չլինեն: Այդ դեպքում երկիրն ստիպված կլինի սնանկ ճանաչել իրեն ու հնարավոր է` դուրս գա եվրոգոտուց:

5190 | 0
Facebook